Էքսկլյուզիվ Ֆայթինգ սպորտային ակումբ

Էքսկլյուզիվ Ֆայթինգ սպորտային ակումբ ՀԿ հիմնադրվել է Ռոբերտ Ղազանչյանի բարձր հովանո նեքո։

Ռոբերտ Ղազանչյանը հանդիսանում է կազմակերպության հիմնադիր նախագահը։

Այն եզակի սպորտային կազմակերպություն է, ինքնաֆինասվորվող, որը հիմնադրվել է Հայաստանում 2022 թվականին։

Էքսկլյուզիվ Ֆայթինգը աշխարհում բրենդավորվել է և ճանաչում է ստացել հետևյալ տարբերանշանով՝ EFC։

Կազմակերպությունը ունի իր վրա դրված տեսլական,  հստակ քայլերով  զարգացնում է հետևյալ պրոֆեսիոնալ մարզաձևերը ՝ քիքբոքս, մարտեր առանց կանոների և բռնցքամարտ։

Մեր կազմակերպության կողմից Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի սահմաներից դուրս կազմակերպվում են միջազգային մրցաշարեր, ներգրավելով աշխարհահռչակ սպորտսմենների։

Կազմակերպությունը ունի նաև իր մշտական ակումբի մարզիկներ, որոնց հետ կնքված են բացառիկ պայմանագրեր, որոնցով տվյալ մարզիկները հանդես են գալիս մեր տարբերանշանով աշխարհի ցանկացած կետում։

Կազմակերպության և անձամբ կազմակերպության նախագահի կողմից ազգությամբ հայ մարզիկներին պարբերաբար տրամադրվում են դրամական և գույքային աջակցություններ։

Կազմակերպության կողմից 2022 թվականին կազմակերպվել է երկու շքեղ միջազգային մրցաշար Երևանում, որին մասնակցել են աշխարհի 15 երկրնեից ժամանած սպորտսմեններ։

Կազմակերպությունը իր պատվավոր ներկայացուցիչները ունի հետևյալ երկներում՝ ԱՄՆ,Ֆրանսիա, Գերմանիա Իտալիա,Բելգիա, Բելառուս, ՌԴ։

Մեր պաշտոնական գործընկերներն են հանդիսանում՝ UPNEXTFIGHTING (ԱՄՆ), PETROSYAN MANIA (Իտալիա), ARKA FIGHTING (Ֆրանսիա)

Կազմակերպությունը ջանք չի խնայում զարգացնելու տվյալ մարզաձևերը, ինչպես նաև աջակցում է  հայ մարզիկներին, որպեսզի նրանք ներգրավեն միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերին։

Կազմակերպությունը բաց է և թափանցիկ, պարտաստ է ցանկացած քննարկումների և առաջարկների։

Հարգանքներով՝ EFC

Ք․ Երևան, Հյուսիսային պ․12/1

www.efc.am

exclusive.championship@gmail.com

Հեռ․ +374 44 050604

Գործընկերներ