Pashinyan-Constitutional-Court
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՄԵՆԱՇԱՏ ԼԱՅՔ ՀԱՎԱՔԱԾ ՀԱՐՑԵՐԸ ՀԻՄԱ ԱՄԵՆԱՔԻՉՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ

Վարչապետը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով վաղը  ժամը 18.30-ից կպատասխանի ամենաշատ Լike հավաքած հարցերին: Կտրամադրի երեք ժամ։ Համաճարակի  պատերազմում թվում է, թե ամենաշատ լայք կհավաքեն միասնական այս վիճակը հաղթահարելուն վերաբերվող հարցերը։ Բայց ոչ։ Այն հարցերն են ավելի շատ լայք հավաքում, որոնք վարչապետի սիրած, թիրախային  թեման են։

Հիմա ասեք՝ ինչպե՞ս չհավատալ այն մարդկանց, ովքեր իրազեկում են, որ ֆեյքերը, կեղծ էջերն  են իրենց լայքերով  ապահովում հարցը, վարչապետը իր մտահղացումներն իրականացնում է՝ ֆեյքերին հանելով առաջին գիծ։ Իբր տեսեք, հանրությունը  դա է պահանջում։ Լսենք ամենաշատ լայք հավաքած հարցերը ու շատ բան կհասկանաք․  

Vardan Harutyunyan Պարոն Փաշինյան, ե՞րբ պիտի վերջնականապես մեծ ֆինանսական պատիժների ենթարկվեն դեղին մամուլի ղեկավարները, որոնք տարածելով սուտ լուրեր (օրինակ՝ վերջերս էլ Քաղավիացիայի հետ կապած) մնում են անպատիժ։ Որոշ լրատվականներ չեն տարբերում խոսքի ազատությունը սուտ զրպարտությունից։ Ե՞րբ պիտի մեզ, Ձեզ ու Ձեր ընտանիքին վիրավորող (նույնիսկ պոռնոգրաֆիկ, իսկ դրա համար քրեական պատասխանատվություն է հասնում) ծաղրանկարներով ու ամենավերջին հայհոյանքներով ողողված Ֆեյսբուքյան պրոֆիլների հեղինակներին խստագույն ձևով պատժեք։

ԱՄԵՆԱՇԱՏ ԼԱՅՔ ՀԱՎԱՔԱԾ ՀԱՐՑԵՐԸ ՀԻՄԱ ԱՄԵՆԱՔԻՉՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ

 Ամենաշատ լայք հավաքած հարցերը հիմա ամենաքիչն է հետաքրքրում մարդկանց

Վարչապետը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով վաղը  ժամը 18.30-ից կպատասխանի ամենաշատ Լike հավաքած հարցերին: Կտրամադրի երեք ժամ։ Համաճարակի  պատերազմում թվում է, թե ամենաշատ լայք կհավաքեն միասնական այս վիճակը հաղթահարելուն վերաբերվող հարցերը։ Բայց ոչ։ Այն հարցերն են ավելի շատ լայք հավաքում, որոնք վարչապետի սիրած, թիրախային  թեման են։

Հիմա ասեք՝ ինչպե՞ս չհավատալ այն մարդկանց, ովքեր իրազեկում են, որ ֆեյքերը, կեղծ էջերն  են իրենց լայքերով  ապահովում հարցը, վարչապետը իր մտահղացումներն իրականացնում է՝ ֆեյքերին հանելով առաջին գիծ։ Իբր տեսեք, հանրությունը  դա է պահանջում։ Լսենք ամենաշատ լայք հավաքած հարցերը ու շատ բան կհասկանաք․  

Vardan Harutyunyan Պարոն Փաշինյան, ե՞րբ պիտի վերջնականապես մեծ ֆինանսական պատիժների ենթարկվեն դեղին մամուլի ղեկավարները, որոնք տարածելով սուտ լուրեր (օրինակ՝ վերջերս էլ Քաղավիացիայի հետ կապած) մնում են անպատիժ։ Որոշ լրատվականներ չեն տարբերում խոսքի ազատությունը սուտ զրպարտությունից։ Ե՞րբ պիտի մեզ, Ձեզ ու Ձեր ընտանիքին վիրավորող (նույնիսկ պոռնոգրաֆիկ, իսկ դրա համար քրեական պատասխանատվություն է հասնում) ծաղրանկարներով ու ամենավերջին հայհոյանքներով ողողված Ֆեյսբուքյան պրոֆիլների հեղինակներին խստագույն ձևով պատժեք։

2.5K

 

Ամեն Ինչ Տան Համար Բարև Ձեզ։ Հարգելի Նիկոլ Փաշինյան ինչու վարձով տուն տվողները հարկ չեն վճարում։Մի փոքր խուց են տալիս 80.000 ֊90.000 վարձով են տալիս։Ոնց է լինում որ օրենքը իրենց չի վերաբերվում։

1.5K

Արամ Մանուկյան Պարոն Փաշինյան , ե՞րբ է Սերժ Սարգսյանը պատասխան տալու իր բոլոր արարքների համար ։Այն արարքների , որի մասին Դուք ամենաշատն եք տեղեկացված ։
Շնորհակալություն ։

1K

Mary Kay MK Պարոն Փաշինյան Արցախի ընտրությունների վրա աչք մի փակեք։ Դուք նշեցիք‚ որ բարձր մակարդակի ընտրություններ են եղել‚ բայց համացանցը լի է ընտրախախտումներ փաստող բազմաթիվ տեսահոլովակներով և ակնհայտ է‚ որ ընտրություններն արդար չէին։ Ինչու՞ եք աչք փակում այդ ամենի վրա‚ լսեք ժողովրդի իրական ձայնը, ժողովուրդն արդարություն է ուզում։
Արցախը Հայաստանի մարզ է ։
Շնորհակալություն։

1K

Էդգար Հարությունյան Պարոն Փաշինյան, չե՞ք կարծում, որ Ձեր խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը վաղուց հասցրել է հիասթափվել։ Գուցե նրանց մի մասին տո՞ւն ուղարկեք ու նոր, ավելի ինտելեկտուալ ու գործունյա մարդկանց ներգրավեք Ձեր թիմում։

Միայն չասեք, որ դա հնարավոր չէ։ Ձեր մի հորդորով պատգամավորները կարող են հրաժարվել մանդատից, իսկ նրանց փոխարեն ԱԺ կգան ուրիշները։

Շնորհակալություն պատասխանի համար։

5.9K

Կարինա Գևորգյան Ոնց եք մեզ դիմանում՞

1.3K

Kristine Halajyan Պարոն Փաշինյան, ի՞նչ օրենք կարելի է ընդունել կամ ի՞նչ սահմանափակումներ կարելի է դնել, որ նույն պատճառաբանությամբ դատական գործընթացները այլևս չձգձգվեն և ունենան իրենց տրամաբանական և իրավական վերջաբանները։ Արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են այդ ուղղությամբ։ Եվ ուզում էի իմանալ ի՞նչ արդյունքներ տվեցին հայտարարված vetting֊ը դատական համակարգում։ Շնորհակալ եմ հարցիս ուշադրություն դարձնելու և պատասխանելու համար։

1.9K

Hasmik Sargsyan Ես հարցեր չեմ տա, "միայն կասեմ ձեզ Շնորհակալություն"։Աստված իմ ազգին պահապան։

1.5K

Արսեն Վարդանյան Պարո՛ն Փաշինյան, այս օրերին ուսուցիչներն աշխատում են գերլարված ռեժիմով. նրանք պատվով մեկնարկեցին հեռավար կրթությունը և ապացուցեցին, որ կարող ուժ են, նվիրյալ են, ու մեր աշխատանքն իսկապես առաքելություն է: Շատ խոսքեր կարող ենք շռայլել, բայց....Բացի գովեստի խոսքերից՝ չե՞ք կարծում, որ արժե պարգևավճարներ տալ ուսուցիչներին և մտածել աշխատավարձի շուտափույթ բարձրացման մասին.... Ուսուցիչը կարևոր է...

Հ.Գ. Բարձրացումը նկատի ունեմ նոր ուսումնական տարվանից։ Հասկանալի է, որ այս իրավիճակում անհնար է դա անել միանգամից։

2.1K

Hayk Toroyan Մեծարգո Պարոն Փաշինյան,հաշվի առնելով, որ ԲԴԽ նախագահը, ԱԱԾ պետը, ՀՔԾ պետը, Ոստիկանապետը, Ձեր կողմից նշանակված մարդիկ են, խնդրում եմ ասեք, դեռ ինչքա՞ն պետք է Հայաստանի ժողովուրդը սպասի, որ նախկին կոռումպացված թալանչիների գույքերն ու միլիարդավոր և ոչ միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարների թալանը բռնագանձվի և կարող եք պաշտոնապես ասել, թե որքա՞ն քրեական գործ կա հարուցված։ Ես չեմ ցանկանում, որ նման արտակարգ դրություններում ՀՀ ժողովուրդը սպասի, թե՛ որ չակերտավոր ձեռներեց բարերարը պետք է մի քանի միլիոն դրամով աջակցի երկրին, քանզի իրենց չակերտավոր օգնությունը դիտարկվում է որպես արդար օգնություն և եթե իսկապես նախկինում եղել են թալանչիներ որին որ ես համոզված եմ, ապա ասեք, երբ սպասենք նրանց թալանի բռնագանձմանը.. Ըստ պաշտոնեական թվերի Վրաստանում տեղի ունեցած հեղափոխության առաջին իսկ մեկ տարում դատական վճիռով դատապարտվել էին 30 նախարար, 1604 ոստիկան, 109 քննիչ, 30 դատավոր, 490 Հարկային և Մաքսային աշխատողներ և հենց այդ առաջին մեկ տարվա ընթացքում պետ. բյուջե են վերադարձվել 1.400.000.000 դոլար։
ՀՀ-ում մինչ օրս քանի՞ միլիոն դոլար է բռնագանձվել։

1.1K

Taron Chakhoyan Ողջույն հարգելի վարչապետ, կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում, ինչպես նաև շատ երկրներում ստեղծված արտակարգ դրության պատճառով հայաստանյան և համաշխարհային տնտեսությունը վնասներ է կրում: Ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել կառավարությունը արտակարգ դրությունից հետո տնտեսութայն արագ վերականգման և ստեղծված նոր իրավիճակում համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դիրքերի ամրապնդման համար: Ի՞նչ ուղղությամբ է գնալու ՀՀ կառավարությունը և ո՞րն է տնտեսության զարգացման ձեր հեղափոխական տեսլականը արդեն իսկ ստեղծված իրավիճակում։ Արդյո՞ք պետք չէ զարկ տալ մեր ներքին պաշարների՝ հանքարդյունաբերութան զարգացմանը և կարճ ժամանակամիջոցում հումքի փոխարեն պատրաստի արտադրանք սկսել արտահանել։

2.7K

Արամ Մանուկյան Դոդի գագոյի բուրգերը երբ եք կուլակաթափ անելու՞։  Իրա բերանով ասում է ժողովրդին պետք է օգնել այս օրերին (Սա այլ Արամ Մանուկյան է, առանց նկարի)

1.3K

 

Համաձայնվենք՝ ամենաշատ լայք հավաքած հարցերը արտակարգ այս իրավիճակում ամենաքիչն է հետաքրքրում մարդկանց։