загружено (1)
ՍՊՈՐՏ

Չալյան.«Ազգային ժողովի պատգամավոր կոչեցյալը, իր ուշադրությունից դուրս թողնելով վիրուսի տարածման ու կանխարգելման քննարկումը , նստած չարախնդում է Օլիմպիական խաղերի հետաձգման առիթով»

Այսօր պաշտոնապես հետաձգվեցին Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերը պետք է տեղի ունենային հուլիս-օգոստոս ամիսներին,սակայն հետաձգվեց 2021 թվականի նույն ամիսները մինչև:

Դրանից հետո իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց Օլիմպիական փոխչեմպիոն,հունահռոմեական ոճի ըմբիշ,Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը`

Այս խոսքերին պատասխանել է հունահռոմեական ոճի 77 գ քաշային ըմբիշ,Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը.

Image result for julfalakyan

«Աշխարհում կորոնավիրուսից արդեն 19000 մարդ է մահացել, միայն այսօր՝ 2000, Հայաստանում արտակարգ դրություն է, այսօր արդեն խստացված ռեժիմով, սակայն ազգային ժողովի պատգամավոր կոչեցյալը, իր ուշադրությունից դուրս թողնելով վիրուսի տարածման ու կանխարգելման, էլ չեմ ասում տնտեսական հետևանքների դարդ ու ցավի քննարկումը, նստած չարախնդում է Օլիմպիական խաղերի հետաձգման առիթով։ Որքան փոքրհոգի կարող է լինել մարդը, որքան ոչ իր տեղում։ Օլիմպիադան դեռ կլինի և մենք դեռ կմասնակցենք դրան, սակայն ոչինչ չի փոխի ձեր հոգու սև գույնը։ Աստված պահապան մեր ազգին»