safe_image (1)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ինչո՞ւ պետք է պետաշխատողների կոմունալ վճարները հետաձգվեն, նրանք աշխատավարձ են ստանում, իսկ անապահով խավի կոմունալ ծառայությունները չեն անջատվի. վարչապետ (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ասաց, որ բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ կոմունալ վարձավճարների ուշացումների հետ կապված անջատումներ են տեղի ունենում, հիմնականում գազի հետ կապված են անջատումները:

Նա  նշեց, որ թեև փետրվարին ծախսածի համար պետք է այդ մարդիկ վճարեն, բայց հիմա մարդիկ օրավարձով են աշխատում և հիմա տանը նստած են: «Կառավարությունը թիրախային աջակցելո՞ւ է այս մարդկանց, որպեսզի նրանք կարողանան այս խնդիրները լուծել»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այս ժամանակարշջանում սոցիալական, տնտեսական աջակցության թեման ամենահրատապներից է: «Ես ուզում եմ ուրվագծել Կառավարության մոտեցումը, որ այդ աջակցությունը պետք  է լինի հասցեական: Եվ ես անձամբ լրագրողական գործունեության արդյուքնում ցույց եմ տվել, որ նման էմոցիոնալ իրավաճկներում աջակցությունն ուղորդվում է և դրանից ինչպես են  օգտվում ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր դրա կարիքը չունեն»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ դրա համար գործողություններն ուղղված են նրան, որ աջակցությունը ճիշտ թիրախավորված լինի և այն հասնի ճիշտ հաստեատերերին: «Այս ճգնաժամն անցնելու է, և մենք հանրությանը պետք  է հաշվետվություն տանք, թե այդ միջոցներն ինչպես օգտագործենք: Այսօր կա կոնտեքստ, որ կոմունալ վճարները հետաձգել, հարց՝ ինչո՞ւ պետական աշխատողների կոմունալ վճարները պետք է հետաձգվեն, նրանք աշխատավարձ են ստանում, կամ ապահովված խավի կոմունալ վճարները ինչո՞ւ պետք է հետաձգվեն: Կներեք սոցիալապես անապահով այն խավերի համար, որոնց կյանքում ոչինչ չի փոխվել, մարդը նպաստառու է ինչպես փետրվարին, այնպես էլ հիմա իր նպաստը նույն ձևով ստանում է: Պարետը այս հարցում մշտական հաղորդակցության մեջ է եղել և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անջատումներ չեն լինի, այդ թվում «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այդ մասին չէին խոսում, որ որովհետև չէին ուզում օգտագործվի որպես կոմունալ վճարները չվճարելու ազդանշան: «Բայց իմ կոչը և խնդրանքն է, որ նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, այդ վճարումները չուշացնեն, քանի որ այդ ընկերություններն էլ են մեր ընկերությունները, իրենց գործունեության մասին էլ պետք է մտածեն: Եթե օրինակ ինչ-որ մեկի գազը անջատել ենք, եթե այդ մարդը 2 մլն դրամի գազ է սպառել և չի վճարել, ճիշտ են արել, որ անջատել են: Ենթադրվում է, որ այդ մարդը, եթե այդքան գազ է սպառել,  հոգապահուստ փող ունի, թող տարի վճարի, իսկ անապահով խավից եթե անջատել են, կմիացնեն»,- ասաց նա և նշեց, որ չեն ցանկանում խթանեն