o
Նորություններ

«Prada»-ն զբաղվում է դիմակների և բժշկական համազգեստների արտադրությամբ

Դեռ անցյալ շաբաթ «Prada» ապրանքանիշը սկսեց 80,000 բժշկական համազգեստների և 110,000 դիմակների արտադրություն, որոնք կփոխանցվեն Իտալիայի Տոսկանայի շրջանի հիվանդանոցների բուժաշխատողներին:

Image result for Prada firma

Ապրանքանիշի ղեկավարությունը նախատեսում է օգնել այն բուժաշխատողներին, ովքեր այժմ պայքարում են կորոնավիրուսի դեմ, ամենօրյա անհրաժեշտության պարագաներ տրամադրելով մինչև ապրիլի 6-ը: Դիմակները և բժշկական հագուստները պատրաստվում են «Prada»-ի սեփական գործարանում, որը բաց է մնացել հենց այդ նպատակով։