messi-bota-oro
ՍՊՈՐՏ

Լիոնել Մեսին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 1 միլիոն եվրո է նվիրաբերել

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, հետևելով նախկին մարզչի՝ Պեպ Գվարդիոլայի օրինակին, 1 միլիոն եվրո է նվիրաբերել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը նկատում է, որ ֆուտբոլիստը նախկինում մի շարք միջոցառումներ է ձեռնարկել  հանրության շրջանում համավարակի մասին հավաստի տեղեկության տարածման ուղղությամբ: Մեսին այս ուղղությամբ հաջորդ քայլն արել է խոշոր նվիրատվության տեսքով։

Ֆուտբոլիստը գումարը հատկացրել է առողջապահության ոլորտի աշխատակիցներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար։

Image result for messi


Բարսելոնան Իսպանիայի մնացած շրջանների պես ներկայում մեկուսացված է։ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 40 000 դեպք, որից 2 696-ը՝ մահվան ելքով։ Միևնույն ժամանակ մահվան դեպքերից 514-ը գրանցվել է վերջին մեկ օրում։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։