d1ba2cd09ccb2c13df0107f03c618b26
Lifestyle

Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. BBC

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզի մոտ նոր տեսակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Քլարենս Հաուսը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուսի ախտանշանները մեղմ են արտահայտված և որ նա այժմ իրեն լավ է զգում:

Նրա կինը՝ Քորնուելի դքսուհին, ևս թեստ է հանձնել, սակայն, ի տարբերություն ամուսնու, նրա պատասխանը բացասական է եղել:

Քլարենս Հաուսի փոխանցմամբ՝ ամուսիններն այժմ ինքնամեկուսացել են Շոտլանդիայի Բալմորալ դղյակում:

Image result for արքայազն Չարլզ
Նշվում է, որ հայտնի չէ՝ ինչ եղանակով է արքայազն Չարլզը վարակվել:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։