news-details
Լուրեր

Հուլիսի 11-ին ականապատված մեքենա է պայթել սիրիական Ղամիշլի հայաշատ քաղաքում

Հուլիսի 11-ին, ժամը 18.00–ին ականապատված մեքենա է պայթել սիրիական Ղամիշլի հայաշատ քաղաքում։ Այս մասին հայտնում է Սիրիայում հրատարակվող հայկական Գանձասար թերթը։

Ականապատված մեքենա է կանգնել Սիրիայի օրթոդոքս համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց եւ վայրկյաններ անց մեքենան պայթել է։ Կա 11 վիրավոր, ինչպես նաեւ առկա են նյութական վնասներ։

66713314_1975751865860163_9117830637259063296_n

Հիշեցնենք, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Ս. Հակոբ եկեղեցին, Ազգային առաջնորդարանը, Ազգ. Միացյալ միջնակարգ վարժարանը եւ Գարակյոզյան հաստատությունը, որոնք թեթեւ վնասներ են կրել։

You can share this post!