650c1118f898c1394473da19ceeec3f0_ce_800x530x0x0_fitted_740x0
Lifestyle

Սերգեյ Ժուկովի «մարմնի կեսը կտրել են» ուռուցքի պատճառով

Երգիչ Սերգեյ Ժուկովը ստիպված է եղել տանել երեք վիրահատություն, որպեսզի ազատվի այն ուռուցքից, որը ձևավորվել է համերգներից մեկի ժամանակ պատահական ընկնելու հետևանքով։
Այս մասին Սերգեյը պատմել է «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Գեղեցիկ կյանքի գինը» հաղորդման շրջանակներում։

Ընկնելու պատճառով առաջացած կապտուկը երկար ժամանկ չէր անցնում, ինչից հետո վնասված տեղում սկսեց առաջանալ ուռուցք։ Բժիշկները հավատացնում էին, որ դա մկանային ճողվածք է, սակայն անգամ մի քնաի վիրահատություններից հետո Ժուկովի առողջական վիճակը չէր կարգավորվում։

Image result for sergey jukov

«Անհասկանալի պատմությու է․ մի փորք վնասվածքը դարձավ պատճառ, որպեսզի նրանք կտրեն մարմնիս կեսը»,- ասում է երգիչն ու հավելում,- «Ես հարցնում էի բժիշկներից՝ ում պետք է գումար կվճարեմ, միայն թե ինձ տարեք ինչ-որ տեղ՝ Գերմանիա, Իսրայել։ Իսկ նրանք ասում էին, որ անգամ չգիտեն, թե ինչ է կատարվում ինձ հետ, էլ ուր կարող են տանել»։