Cardi-B-Donald-Trump-Zebra-News
Lifestyle

«Եկեք դադարենք քսենոֆոբ լինել». Քարդի Բին կորոնավիրուսի մասին կատակների պատճառով քննադատել է Թրամփին

Քարդի Բին խոսել է իր երկրի ղեկավարի վարքագծի վերաբերյալ պտավորոթյունների մասին ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման կոնտեքստում։ Instagram-յան էջում նա որոշել է պայքարել հակաասիական քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ եւ ուղիղ եթերում քննադատել է Դոնալդ Թրամփին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսը «քունգ-ֆու-գրիպ» է անվանել, իսկ նախագահը COVID-19-ը համառորեն «չինական վիրուս» է անվանում։ Քարդի Բին կարծում է, որ այդ արտահայտություններն անթույլատրելի են, եւ դրանք ասիացիների վրա հարձակումների ալիք են հրահրել։