kim kardashian long latex ponytail 2
Lifestyle

Տանջանք․ինչպե՞ս է Քիմ Քարդաշյանը հագնում լատեքսային կոստյումը (տեսանյութ)

Համացանցում ծիծաղելի տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանը փորձում հագնել հայտնի Balman ապրանքանիշի լատեքսային հագուստը։
Վերջերս հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ ներկա է գտնվել Balenciaga բրենդի փարիզյան ցուցադրությանը։
Հենց այս միջոցառմանը երկու գեղեցկուհիները որոշել են ներկայանալ լատեքսային գայթակղիչ ու սեքսուալ հագուստներով։

Քանյե Ուեսթի կինն այս հագուստով հիասքանչ է, սակայն տեսնյութում երևում է՝ թե որքան է տանջվել հեռուստաաստղն այդ կոստյումի մեջ «տեղվորվելու» համար։
Քարդաշյանին այդ հարցում օգնում էին 2-3 աշխատակից, տեսանյութում Քիմը հաճախ է կրկնում, որ կոստյումը շատ է ցավեցնում իր մաշկը։

Image result for kim kardashyan

Յութուբյան տեսնայութի մեկնաբանությունները  մի քանի րոպեյի ընթացքում հեղեղվել են հազարավոր մեկնաբանություններով։
Երկրպագուները մեկնաբանություններում ասում են, որ անգամ տեսնայութը դիտելիս իրենց մոտ դիսկոմֆորտ է առաջանում ու զամրանում են՝ ինչու է Քիմն ինքն իրեն այսքան տանջում։