107112
ՍՊՈՐՏ

Ռեյնան հայտարարել է, որ նա կորոնավիրուսի ախտանշաններ ունի

«Աստոն Վիլայի» դարպասապահ Պեպե Ռեյնան, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Միլանին», հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտանիշներ ունի։

«Մեկ շաբաթվա ընթացքում ինձ մոտ նկատվել են կորոնավիրուսի ախտանիշներ. չոր հազ, ջերմություն ու դժվարացած շնչառություն։ Բայց հիմա ավելի լավ եմ զգում։ Հետևում եմ Իսպանիայում, Իտալիայում ու Անգլիայում վիրուսի շուրջ զարգացումներին։ Շատ հարազատներ ունեմ, այդ պատճառով ցանկանում եմ իմանալ, թե ինչ է կատարվում ու ինչ որոշումներ են ընդունվում։

Pepe Reina poised for Aston Villa move - AS.com

Որքան շատ ենք հետևում խորհուրդներին, այնքան շուտ ամեն ինչ կվերջանանա։ Մեկուսացմանը պետք է լուրջ վերաբերվել։ Վստահ եմ, որ այս իրավիճակը կմիավորի մեզ ու ավելի ուժեղ կդարձնի»,-Ռեյնայի խոսքերն է փոխանցում El Partiziado De Cope-ը։