news-details
ՍՊՈՐՏ

Մեսսին ESPN-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Իսպանական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ճանաչվել է լավագույն միջազգային ֆուտբոլիստ: Այս մասին հայտնի է դարձել ESPN-ի վարկածով տարվա գլխավոր մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ։

Անցած մրցաշրջանում 32-ամյա Մեսսին դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ 34 խաղում դառնալով 36 գոլի հեղինակ:

Բացի այդ, արգենտինացին կիսել է Պրիմերայի լավագույն գոլային փոխանցումների առաջին, երկրորդ տեղերը «Սևիլիայի» կիսապաշտպան Պաբլո Սարաբիայի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ 13-ական արդյունավետ փոխանցում են կատարել։

images (1)

2018/19 մրցաշրջանում Մեսսին դարձել Է Իսպանիայի 10-ակի չեմպիոն։ Հարձակվողը նաև նվաճեց «ոսկե խաղակոշիկը»՝ հավաքելով 72 միավոր։ Այս մրցանակը շնորհվում է եվրոպական մրցաշրջանի լավագույն ռմբարկուին։ Բացի այդ, Մեսսին Չեմպիոնների լիգայի 10 հանդիպումներում խփել է 12 գոլ, ինչպես նաև երեք անգամ աչքի է ընկել Իսպանիայի Գավաթի 5 հանդիպումներում: Ամերիկայի գավաթի խաղարկության ավարտված մրցաշրջանում Մեսսին ազգային հավաքականի հետ զբաղեցրել է երրորդ տեղը:

Բացի արգենտինացի հարձակվողից, մրցանակին հավակնում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Կիլիան Մբապեն և Վիրջիլ վան Դեյկը:

You can share this post!