news-details
Lifestyle

Վալենտին Յուդաշկինի արևային ու վառ 2019-2020 գորուն-ամառ հավաքածուն

Վալենտին Յուդաշկինը դեռ մանկուց սիրել է նկարել և դպրոցն ավարտելուց հետո արդեն պարզ էր, թե ինչ մասնագիտություն պետք է ընտրեր տաղանդավոր երիտասարդը: Ուսանողական տարիներին Վալենտինը զբաղվում էր դերձակությամբ և հույս չուներ, որ կկարողանա մի օր զբաղվել բարձրակարգ նորաձևությամբ։
«Կարծում էի, որ հայտնի դառնալու համար ինձ պետք է հզոր հովանավոր։ Ես ճիշտ էի։ Բարեբախտաբար, ես կարողացա գտնել այն մարդուն, ով օգնեց ինձ զարգանալ ու հասնել այն ամենին, ինչ ես հիմա ունեմ»,- պատմում է մոդելիերը։

Valentin+Yudashkin+Runway+Paris+Fashion+Week+HqKbuDuNiunl

Ավարտելով Մոսկվայի արդյունաբերական տեխնիկումի մոդելավորման բաժինը՝ Յուդաշկինը ստեղծում է իր առաջին՝ «Ֆաբերժե» հավաքածուն, որի ներկայացմանը ներկա էր աշխարհառչակ մոդելիեր Պիեր Կարդենը, ով շատ է օգնել երիտասարդ դիզայներին ինքնահաստատվել ու ստեղծել լավ կարիերա:

1993 թվականին Յուդաշկինը ստեղծում է Ռուսաստանի օլիմպիական խաղերի մարզահագուստը, իսկ 6 տարի անց Վալենտին Յուդաշկինը Ռուսաստանի դաշնության Արվեստի վաստակավոր գործչի տիտղոս է ստանում:
Այսօր «Վալենտին Յուդաշկին» բրենդը զբաղվում է հագուստի, կոշիկների, աքսեսուարների և օծանելիքի ինքնատիպ հավաքածուների արտադրությամբ:
Բրենդը սիրված է ողջ աշխարհում:
Ձեզ ենք ներկայացնում նրա 2019-2020 գարուն ամառ վառ ու արևային հավաքածուն:



You can share this post!