Երգիչ-հաղորդավար Վարդան Սարգսյանը պատմում է վայրի ցեղերի վտանգավոր լինելու և նրանց հետ լեզու գտնելու մասին:
Կապ հաստատեցինք Վարդան Սարգսյանի հետ, որպեսզի ստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները..
1 Վարդան արդեն եթերում է ձեր հեղինակային նախագծի կարելի է ասել «ամենավտանգավոր» թողարկումները։ Առաջին իսկ կադրերից երևում է, որ համարձակ քայլ եք կատարել: Ինչպես եք գտել այդ վայրի ցեղերին ու ավելին՝ մտել նրանց մեջ։
Այո եթերում է և մեծ արձագանք ունի։ Վայրի ցեղերի մասին գիտեի վաղուց, երբ հասա Եթոֆպիա ու նկարահանեցի վտանգելով կյանքս։ Ու ինձ թվում էր, որ նրանցից ավել ուրիշ վայրի ցեղեր չկան։ Բայց արի ու տես, որ կան ու ավելի հին և վտանգավոր։ Ես այս նկարահանումների համար երկար եմ պատրաստվել։ Նրանց հասնելու համար պահանջվեց մոտ 2 օր՝ 5 թռիչք։ Հասնում ես ջունգլիներ, ամայի տեղ, որտեղ չկա ոչինչ, ոչ հիվանդանոց, ոչ օգնություն, միայն մերկ ու ներկված երևույթներ են՝ խայտառակ վտանգավոր, ու դու՝ մենակ։ Այս նկարահանումները իմ կյանքի ամենավտանգավոր, սարսափելի ու թանկն էին։ Այդ գումարով մի թանկ մեքենա կգնեի, բայց որոշեցի օգտագործել նկարահանումների վրա ու անել դա կյանքիս գնով։ Հետաքրքրություն պարգևելով հեռուստադիտողներին։
2. Վարդան, կա՞ն մարդիկ, ովքեր ձեզ օգնում են նկարահանումների ընթացքում:
Իհարկե անշուշտ։ Ես համագործակցում եմ տարբեր անհատների, ընկերությունների հետ։ Յուրաքանչյուր երկրում մենք ունենք աջակցողներ, որոնց հետ նախապես գծագրում ենք մեր անելիքները։ Վարորդ, թարգմանիչ, անվտանգության աշխատակիցներ՝ մի խոսքով աջակցող թիմ:
3. Վարդան, ճի՞շտ է, որ դուք շատ պատվաստումներ եք ստացել մինչ մեկնելը:
Պարտադիր !!! Ես այնքան շատ պատվաստում եմ ստացել, որ «դեղին անձնագիր» ունեմ, որտեղ գրված են թե ինչ դեղեր եմ ստացել ու կարող եմ 10 տարի շարունակ շրջել ամբողջ աշխարհով։
4. Վարդան իսկ դուք կարո՞ղ եք մեզ մեր կայքի ստանդարտներին համապատասխան՝ Exclusive տեսանյութ տրամադրել:
Իհարկե՝ սիրով։ Ես ձեզ կտրամադրեմ Exclusive. տեսանյութ նկարահանումներից հատված, որը ամենավտանգավորներից մեկն է։
Հարցազրույցը ՝ Իննա Մուրսալյանի