news-details
Lifestyle

Ոսկերչական ապրանքանիշի կայքի աշխատանքը խափանվել է Մեգան Մարքլի պատճառով

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը կրել է ավստրալացի դիզայներ Էմմա Սվենի (Emma Swann) վզնոցը, ինչից հետո Verse Fine Jewellery խանութի կայքի աշխատանքը խափանվել է մեծ քանակի պատվերների պատճառով։

15758090-7223441-At_Wimbledon_Meghan_wearing_Ms_Swann_s_iconic_jewellery_looked_i-a-5_1562576441044

Մեգան Մարքլը հուլիսի 4-ին ներկա է եղել Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ թենիսի խաղին, որի ընթացքում կրել է «Ա» տառով զարդարված ոսկե վզնոց, որը խորհրդանշում է դքսուհու որդու՝ Արչիի անվան առաջին տառը։ Դրանից անմիջապես հետո Սվենը հայտնել է, որ իր կայքը դադարել է աշխատել այցելուների հոսքի պատճառով։ Նրանք ցանկացել են նույնպիսի կախազարդեր գնել տարբեր տառերով։

15758090-7223441-The_A_necklace_by_Emma_Swann-a-61_1562567181735

«Այս պահից ես բազմաթիվ պատվերներ եմ ստացել։ Մարդիկ անվան եւ ազգանվան սկզբնատառեր էին պատվիրում տարբեր առիթներով. որոշները զարդեր էին խնդրում սրտերի տեսքով, որոշները՝ երեխաների կամ ծնողների համար, մյուսները՝ մկտրության համար։ Դա հրաշալի է»,- դիզայների խոսքերը մեջբերել է DailyMail-ը։

Դիզայները նշել է, որ դքսուհու հետ երբեք անձամբ չի շփվել, սակայն թագավորական ընտանիքի մեծ երկրպագուն է։ Վզնոցն արժե 590 դոլար։

Լուսանկարները՝ Legion-media, Mike Ege


You can share this post!