news-details
Նորաձեւություն

Prada նորաձևության տունն ամբողջությամբ հրաժարվում է բնական մորթուց

Իտալական Prada նորաձևության տունը չի օգտագործի բնական մորթի։ Այս փոփոխությունը կարտացոլվի աշուն-ամառ 2020 սեզոնի հավաքածուի վրա։

Prada-ի ստեղծագործական տնօրեն Միուչա Պրադան ընդգծել է, որ որոշումը կայացվել է «Fur Free Alliance»-ի հետ  («Ալյանս առանց մորթու») քննարկումից հետո։ Սա կենդանիների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություն է, որի կազմում է արդեն ավելի քան 50 ընկերություն։

Prada-ից շատ ավելի երկար ժամանակ առաջ նորաձևության այլ տներ դադարել էին կենդանական ծագման նյութեր օգտագործել։ Armani-ն, Coach-ը, Versace-ն, Michael Kors-ը, Gucci-ն, Burberry և John Galliano-ն ևս բնական մորթի չեն օգտագործում, սակայն առայժմ չեն կարողանում հրաժարվել էկզոտիկ կենդանիների կաշվից։ 

f9774b40d94599d3eedbc924388c13bd_fitted_740x700

You can share this post!