news-details
Նորություններ

Բրիտանացի ընկերներն Իսպանիայի ծովափում սելֆի անելիս մահացել են

Բրիտանացի ընկերներն Իսպանիայի ծովափում սելֆի անելիս մահացել են, հաղորդում է Daily Mail-ը:

Քննիչները, որոնք ուսումնասիրում են Իսպանիայի Կոստա Բլանկա շրջանի ծովափում 25-ամյա Դենիել Միի և 20-ամյա Ջեյդեն Դոլմանի մահվան հանգամանքները, կարծում են, որ նրանցից մեկը, կորցնելով հավասարակշռությունը, ցած է ընկել՝ իր հետ քաշելով նաև մյուս ընկերոջը:

Ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ այն բանից հետո, երբ տղաները սխալ տեղով են բարձրացել պատնեշի վրա երրորդ ընկերոջ հետ սելֆի անելու համար։

Ոստիկանությունն աշխատում է այն վարկածի ուղղությամբ, որ տղամարդկանցից մեկը կորցրել է հավասարակշռությունը և բնազդաբար փորձել է իր ընկերոջ ձեռքը բռնել, բայց ոտքի կանգնելու փոխարեն ընկերոջ հետ միասին ցած է գահավիժել:

Քաղաքացիական գվարդիայի աղբյուրները հաղորդել են, որ եռյակը բարձրացել է լողափի անվտանգության պատնեշի վրա և փորձել է սելֆի անել, բայց ընկել է ներքևում գտնվող փրկարարական տնակի վրա:

25-ամյա երիտասարդը տեղում մահացել է, մինչդեռ 20-ամյա Ջեյդենը մահացել է հինգշաբթի առավոտյան:

15620270-7212385-image-a-15_1562222998007

Նրանց երրորդ ընկերը՝ 24-ամյա Լյուիս Հիգինսը, ֆիզիկական վնասվածքներ չի ստացել, սակայն տեղափոխվել է Տոռեվիեխա քաղաքի հիվանդանոց խուճապի նոպայով:

You can share this post!