news-details
Lifestyle

Թինա Կանդելակի. «Պլաստիկ վիրահատությունների չեմ դիմել»

Թինա Կանդելակին բազմակողմանի զարգացած անհատ է՝ ե՛ւ պրոդյուսեր, ե՛ւ լրագրող, ե՛ւ հաջողակ գործարար, որը հրատարակել է խնամքի մասին «PRO Лицо» գիրքը։ Դրանում նա ոչ միայն պարզապես պատմում է՝ ինչպես հոգ տանել մաշկի ու մարմնի մասին, այլեւ մանրամասն խոսել է այնպիսի թեմայի մասին, ինչպիսին է կնոջ գեղեցկության ու զգացմունքայնության միջեւ փոխհարաբերությունը։  

фото-Тату-Тины-Канделаки-от-08.03.2018-№023-Tattoo-of-Tina-Kandelaki-tattoo-photo.ru_

Passion.ru-ին տված հարցազրույցում Թինան պատմել է պրոցեդուրաների մասին, որոնք իրեն օգնում են նույնիսկ հագեցած աշխատանքային գրաֆիկի դեպքում հրաշալի տեսք ունենալ։ «Պլաստիկ վիրահատությունների չեմ դիմել, բայց չեմ բացառում, որ ապագայում դա կարող է տեղի ունենալ։ Ներարկումներ անում եմ, բայց այդ թերապիային խելացիորեն եմ մոտենում։ Տարվա ընթացքում երեք անգամ բիորեւիտալիզացիայի եմ դիմում դեմքի, իրանի, դեկոլետի եւ ձեռքերի հատվածում։ Տարվա ընթացքում երկու անգամ մեզոթերապիա եմ անում աչքերի եւ գլխամաշկի հատվածում։ Քիմիական պիլինգը եւ պլացենտոթերապիան եւս ներառված են թերապիայի կուրսում։ Ապարատային պրոցեդուրաներից սիրում եմ  դեմքի, իրանի եւ դեկոլտեի հատվածի ֆրակցիոն լազերային երիտասարդացում»,- ընդգծել է Կանդելակին։

Կանդելակին երիտասարդության գլխավոր գաղտնիք է համարում պրոցեդուրաների պարբերականությունը։ Յուրաքանչյուր առավոտ հեռուստահաղորդավարուհին սկսում է դեմքի մաշկի խնամքը։ Բացի այդ՝ նա երբեք բաց չի թողնում մարզումները, իսկ սննդակարգում զիջողություններ անում է հազվադեպ։

«Ինձ համար նախատեսված կանոններին հետեւելը օրվա կարեւոր մաս է։ Առավոտյան խնամքը հետեւյալ տեսքն ունի. ես լվացվում եմ տոնիկով եւ դիմակ դնում։ Ապա շիճուկ եմ քսում եւ կրեմ։ Այս պրեցուդրաներն ավարտվում են պատչերով։ Շաբաթվա ընթացքում մարզվում եմ երեք անգամից ոչ պակաս։ Սիրում եմ բարձր ինտենսիվությամբ ինտերվալ մարզումներ»,- ընդգծել է աստղը։

2015թ.-ից Կանդելակին կոսմետիկայի սեփական ապրանքանիշի սեփականատերն է։ Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ իր համար կարեւոր էր նորարարական հավաքածու ստեղծել, որը կանանց կօգներ հրաշակի տեսք ունենալ։ Ընդ որում, Թինան անձամբ է օգտվում իր ապրանքանիշի արտադրանքից՝ կարծելով, որ տնային պրոցեդուրաները շատ կարեւոր են երիտասարդությունը պահպանելու համար։
42586470-tina-kandelaki-pro-lico-42586470



You can share this post!