86310847_107616974154205_2781128273487200256_n
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Exclusive. Գևորգ Եղիազարյանը. Մենք շատ թշնամիներ ունենք, միմիյանց հանդեպ թշնամանալու իրավունք չունենք

Այսօր ողջ համացանցը ողողված է նոր նախագծի թողարկումներով: Հաղորդավարն է Ամերիկաբնակ մեր հայրենակիցը, բոլորիս հայտնի, տաղանդավոր՝ Գևորգ Եղիազարյանը: Քաջատեղյակ ենք, որ Եղիազարյանը միշտ առանձնացել է իր սուր ու գրագետ խոսքով..

Մեզ հաջողվեց կապ հաստատել հաղորդավարի հետ և պարզաբանումներ լսել նոր նախագծի վերաբերյալ.

На изображении может находиться: Gevorg Yeghiazaryan, стоит и костюм

Մեկ ու կես տարի հեռուստատեսային ոլորտում աշխատանքս դադարեցնելուց հետո, զգացի, որ ցանկություն ունեմ վերադառնալու:

На изображении может находиться: 1 человек, небоскреб

Անկեղծ ասած, ոչ միայն իմ, այլև հասարակության ասելիքն է կուտակվել: Անհրաժեշտ էր ստեղծել մի հարթակ, ուր հնարավորություն կունենա խոսելու յուրաքանչյուր ոք, ով ասելիք ունի: Իր ինտելկտի, կյանքի փորձառության, ձեռքբերումների նաև ժամանակակից խնդիրների ու դրանց լուծումների մասին:

ԵՎ ստեղծվեց «ԲՈՒՄԵՐԱՆԳ» խորագրով հաղորդումը:

На изображении может находиться: 2 человека, в том числе Gevorg Yeghiazaryan, в помещении

Ոչ ժամանցային, ոչ հումորային, ոչ կրքերի ու հաճույքների մասին, այլ հաղորդում, ուր պետք է իշխի ինտելեկտուալ զրույցը, ուր պետք է խոսվի գերակա խնդիրների մասին, խոսվի այն հարցերի շուրջ, որոնք առկա են, բայց դրանց մասին չենք խոսում: Բարձրաձայնել Հայաստանում, ԱՄՆ-ում և աշխարհի յուրաքանչյուր անկյունում բնակվող հային հետաքրքրող ու անհանգստացնող հարցերը:

На изображении может находиться: 2 человека, в том числе Gevorg Yeghiazaryan

Մասնագետների և իրավասու անձանց հետ փորձել գտնել դրանց լուծման ճանապարհները: Խոսել` պահպանելով հայի ներքին կուլտուրան, լեզուն, մշակույթը: Խոսել, բարձրաձայնել, առանց դատելու, դատապարտելու կամ վիավորելու միտման: Միասին զրուցելով հարցերի ու խնդիրների շուրջ, դեն նետել ատելությունը, թշնամանքը, միմիյանց հանդեպ հակակրանքը: Միավորվել ու պայքարել ազգային արժեքների, պատմության, լեզվի ու մշակույթի պահպանման համար:

На изображении может находиться: один или несколько человек и люди стоят ՄԵՆՔ ՇԱՏ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՒՆԵՆՔ, ՄԻՄԻՅԱՆՑ ՀԱՆԴԵՊ ԹՇՆԱՄԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ:

Փետրվարի 10-ից հաղորդումը հեռարձակվում է ARTN հեռուստաընկերության եթերում: Ինչպես նաև իմ YouTube - յան կայքում:

https://www.facebook.com/BOOMERANG.GEV/