news-details
Գեղեցկություն

Մազերի համար տան պայմաններում պատրաստված դիմակներ

Մազերի համար տան պայմաններում պատրաստված դիմակները համարվում են դրանց պաշտպանության, ամրացման եւ սնուցման լավագույն միջոցները: Բացի այդ, այդ դիմակները բնական են եւ բավական մատչելի: Մազերի համար դիմակներ պատրաստման տարբեր եղանակներ կան: Առաջարկում ենք դրանցից ամենատարածվածներն ու արդյունավետները:

Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է կիրառի դիմակը

Մազերի համար տնային դիմակները կարող են օգտագործել բոլորը: Դրանք ոչ միայն սնուցող են, այլեւ օգնում են վերականգնել մազերը: Որպեսզի դիմակի արդյունքն ավելի ակնհայտ լինի, պետք է այն օգտագործել շաբաթը երկու անգամից ոչ ավելի, բայց եւ մեկ անգամից ոչ պակաս: Ավելի հաճախ օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ մազերի վրա:

Image result for Սուրճով դիմակներ մազերի համար

Դիմակներ յուղոտ մազերի համար

Տնային դիմակները, որոնք տարբերվում են յուղայնությամբ, կարող են պարունակել սերկեւիլ, ձվի սպիտակուց եւ խմորիչ:

Սերկեւիլով դիմակ

Սերկեւիլից մեջտեղի հատվածը կորիզներով հանում ենք, վրան մեկ բաժակ ջուր լցնում եւ թույլ կրակի վրա 5-7 րոպե եռացնում: Ստացված թուրմը քամում ենք եւ քսում գլխամաշկին: Այս դիմակն օգնում է նվազեցնել մազերի յուղայնությունը:

Սպիտակուցներով դիմակ

Սպիտակուցներով դիմակի համար երկու ձվի սպիտակուցը հարում ենք այնքան, մինչեւ փրփրի, որն էլ քսում ենք գլխին: Սպասում ենք, մինչեւ փրփուրը չորանա, այնուհետեւ գլուխը շամպունով լվանում ենք:


You can share this post!