news-details
Lifestyle

Gucci-ին դատապարտել են կրոնական հագուստի միջոցով գումար աշխատելու ցանկության համար

Երկրպագուներն իտալական Gucci նորաձեւության տանը մեղադրել են մշակութային յուրացման մեջ բրիտանական Nordstrom լյուքսային խանութում կրոնական իրի վաճառքի պատճառով, հայտնում է Independent-ը։

Twitter-ի օգտատերերը Gucci-ն քննադատել են սիկխերի (սիկխերն էթնոկրոնական խումբ են, որոնք ապրում են Հնդկաստանում) հագուստի միջոցով գումար աշխատելու փորձի համար, որն այդ կրոնի հեեւորդները համարում են բարեպաշտության, բարոյական արժեքների եւ հոգեւորի խորհրդանիշ։

Կապույտ գույնի հնդկական թյուրբանը, որն ապրանքանիշն առաջին անգամ ներկայացրել է 2018թ.-ի փետրվարին՝ նորաձեւության իտալական շաբթի ընթացքում, այժմ հասանելի է նաեւ Nordstrom-ի կայքում 790 դոլարով։

D6jM8UiX4AASc_j

You can share this post!