040aeea0-4edd-11ea-8487-d9153b898fdd
Նորություններ

Ռուս զինծառայողն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին տանկերի միջոցով (տեսանյութ)

Թամանի բաժնի լեյտենանտն ամուսնության առաջարկություն  է արել իր ընկերուհուն թվով16 T-72B3 տանկերի օգնությամբ: Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Звезда» հեռուստաալիքը:
 
Կադրերում երևում է, թե ինչպես են մերձմոսկովյան Ալաբինո դաշտում տանկերը հսկայական սիրտ կազմել: Զինծառայողն իր ընկերուհուն ուղեկցում է սրտի կենտրոն և ամուսնության առաջարկություն անում: Հուզված աղջիկը պատասխանում է համաձայնությամբ:
 
Հեռուստաալիքի թղթակիցն առաջարկել է զույգին իրենց հարսանիքն անել ամռանը՝ «Տանկային բիաթլոն»-ի ժամանակ: