news-details
ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» 72 ժամ ունի նոր հարձակվող գնելու համար

«Բարսելոնան» մտադիր է առաջիկա ժամերի ընթացքում հարձակվող գնել:


Ինչպես տեղեկացնում է Sport-ը, կատալոնական ակումբը ցանկանում է հարձակվող գնել փակելու Ուսման Դեմբելեի և Լուիս Սուարեսի բացը, որոնք շարքից դուրս են մնացել վնասվածքի պատճառով երկար ժամանակով: Նշվում է, որ «Բարսելոնան» պետք է համապատասխանաբար թղթեր ներկայացնի Լա լիգայի ֆեդերացիային, որը կհաստատի Դեմբելեի՝ 6 ամսվա բացակայությունը, որից հետո իրավունք կունենա հարձակվողի գնել Իսպանիայի առաջնության մասնակից թիմերից առաջիկա 72 ժամերի ընթացքում:

Հաղորդվում է, որ «Բարսելոնա» տեղափոխվելու հիմնական թեկնածուն «Բետիսի» հարձակվող Լորեն Մորոնն է, քանի որ կատալոնացիների հիմնական թիրախի՝ Վիլիան Խոսեի համար «Ռեալ Սոսիեդադը» չափազանց մեծ գումար է պահանջում՝ մոտ 50 միլիոն եվրո:

You can share this post!