maxresdefault
Նորություններ

ԱՅՆՊԻՍԻ ՍՈՒՏ ԱՍԱ, ԵՐԳԻՉ, ՈՐ ՀԱՎԱՏԱՆՔ․․

Հայկ Ստվերը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երգի ստեղծման առաջարկ է ստացել իր վերջին բանաստեղծության հիման վրա։ Գրառում էր արել մի այնպիսի ժամանակ, երբ  ֆեյսբուքն ու օնլայն ցանցը  «կաթվածահարված էր»  բանակում  զոհված 20-ամյա զինվորների մահվամբ։ Շատ տգեղ էր, ոգևորված մարդու անպատեհ գրառում։ Ուզում էի անձամբ համոզվել․  բացեցի գրառումը չկար։ Մտածեցի՝ դե երևի վարչապետը հասկացրել կամ տղա է, ինքը հասկացել է, որ անպատեհ ժամանակի է ոգևորությունն արտահայտել, այդ պատճառով հեռացրել է գրառումը։ Մտածեցի ու դիպվածը մոռացա։

Այսօր մամուլում կարդում եմ գրառումը հեռացնելու Ստվերի բացատրությունը և ուղղակի սարսափում, որ նման հոգեկերտվածք ունեցող մարդու երգը կարող է հուզել, իր մեջ կարող է զգայական ինչ որ բան պարունակել։ Երգիչ, որ ասում է․ «ջնջել եմ գրառումը չափից ավելի ակտիվության պատճառով»: Ինչ մի ամոթ բան էր, որ ասեր՝ ջնջել եմ գրառումս, որովհետև վարչապետի ցավը կամ իմ ցավն այդ պահին երգը չէր, ու նա ինձ ասել է՝ հեռացրու կամ ես եմ հեռացրել։ 

Գրառման ակտիվությունը երգչի համար ոգևորություն է և դա դա պատճառ չէ, որ գրառումը հեռացնեք։ Այնպիսի սուտ ասա, երգիչ, որ հավատանք։ Թե՞ մտածում ես,  մարդիկ լիակատար կորցրել են դատելու ընդունակությունը։