news-details
ՍՊՈՐՏ

Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը կարիերայի մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: 

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգքաշային կարգի եզրափակիչում Ղարիբյանն ուժերը չափեց թուրք Կերեմ Կամալի հետ: Հայ ըմբիշը հաղթեց թուրք մարզիկին  5:5 հաշվով և նվաճեց առաջնության ոսկե մեդալը: 

Image result for Գևորգ Ղարիբյան

Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից` 9:1 հաշվով գերազանցելով բուլղար ԱվգուստինԲոյանով Սպանովին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշ պարտության մատնեց ադրբեջանցի ՄուրադԲազարովին` 8:0: Եվ կիսաեզրափակիչում էստոնիայից Հիլարի Մայգիսալուին հաղթեց ժամանիկ շուտ`8:0 հաշվով:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

You can share this post!