news-details
Lifestyle

Քենդալ Ջենները խոստովանել է,որ մինչ այժմ շարունակում է պայքարել բշտիկների դեմ

Քենդալ Ջենները խոստովանել է,որ մինչ այժմ շարունակում է պայքարել բշտիկների դեմ, որոնք դեմքին հայտնվել են դեռ դեռահասության տարիքում, գրում է Daily Mail-ը։

Image result for kendall jenner face

Նյու Յորքում կայացած միջոցառմանը, որը նվիրված էր մաշկային խնդիրներին, Ջենները հայտարարել է, որ մեծ տարիքում բշտիկները կարող են ավելի ցավոտ լինել, քան երիտասարդության տարիներին։ Մոդելի խոսքով՝ խնդրահարույց մաշկն իրեն տանջել է 14 տարեկանից։ Ժամանակ առ ժամանակ նրա դեմքին բշտիկներ են հայտնվել, ապա ճակատն ամբողջությամբ ծածկվում էր փոքրիկ սպիտակ կետերով (դրանք առաջանում են էսթրոգեն հորմոնի բարձր մակարդակի պատճառով)։ Շուտով դրանք եւ բշտտիկները հայտնվել են նրա ամբողջ դեմքին։

«Ես բշտիկների պատճառով տանջվել եմ երկու անգամ։ Առաջինը՝ ավագ դպրոցում, երբ ամենից շատ ես ցանկանում, որ քեզ հասկանան։ Այդ ժամանակ խոսակցության ընթացքում ես նույնիսկ չէի նայում մարդկանց դեմքին։ Երբ դրանք վերադարձան երկրրդ անգամ, ես արդեն մոդել էի դարձել եւ ինձանից ամեն ինչ պահանջում էին միանգամից։ Նախ՝ դա հնարավոր չէ, եւ կարեւոր չէ՝ լավ մաշկ ունես, թե վատ։ Սակայն ամբողջ աշխարհը քեզ է նայում մեծացնող ապակու միջոցով, նայում է ամենին, ինչ անում ես, ամենին, ինչ կատարվում է քեզ հետ»,- ասել է Ջենները։

Image result for kendall jenner face

Ավելի վաղ՝ հունիսին, Քենդալ Ջենները, տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված էր առավոտյան լվացվելու պրոցեսը. նրան քննադատել էին հիգիենային չհետեւելու եւ հետեւորդներին խաբելու համար։

Image result for kendall jenner clear face

You can share this post!