news-details
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ինչու Միհրան Հարությունյանը չի մասնակցի մրցաշարին․ պարզաբանում է Վարդան Մնացականյանը

Ինչպես նախապես տեղեկացրել էին Հայաստանում հուլիսի 6-ին, ժամը 19.00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի կունենա իր տեսակի մեջ առաջինը` MIX FIGHT 42 մրցաշարը, որին պետք է մասնակցեն մարզիկներ՝ Իսպանիայից, Վենեսուելայից, Բրազիլիայից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից,Հայաստանից և Բելառուսից։ Մրցաշարին առաջին անգամ պետք է մասնակցեր նաև Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Միհրան Հարությունյանը։ Սակայն օրերս Միհրան Հարությունյանը համացանցում տեղեկություն է տարածում այն մասին , որ չի մասնակցելու կայանալիք մրցաշարին։  Թե ո՞րն է մրցաշարից հրաժարվելու պատճառը, Exclusive.am-ին պարզաբանեց մրցաշարի գլխավոր կազմակերպիչ Վարդան Մնացականյանը։

«Մենք նախապես պայմանավորվածություն ենք ձեռք բերել Միհրան Հարությունյանի հետ։ Ֆինանսական և այլ հարցերը հստակեցնելուց հետո մենք կնքեցինք պայմանագիր , ըստ որի Միհրանը պետք է մասնակցի Հայաստանում կայանլիք MIX FIGHT 42 մրցաշարին։  Համագործակցության առաջարկ եղել է նաև  ռուսական  GFC  կազմակերպության հետ, որի հետ ևս եկանք համաձայնության։ Սակայն օրեր անց ինձ զանգահարում է Միհրանի մենեջերը և ասում, որ իրենք հրաժարվում են մենամարտից և պայմանագրով նախատեսված 2000 եվրոյի փոխարեն պահանջում են ավելացնել ևս 4 հազար դոլար, պատճառաբանելով ռուսասկան ընկերության մասնակցությունը մրցաշարին։ Երկար բանակցելուց հետո փորձեցի համագործակցության եզրեր գտնել, բայց ապարդյուն՝  նրանք օր օրի մասնակցության գին են ավելացնում»։ 

Նշենք, որ ըստ կնքված պայմանագրի մարզիկը կարող է հրաժարվել մրցաշարից միայն այն դեպքում, եթե ներկայացնում է բժշկական լուրջ պատճառաբանություն։ 

Վարդան Մնացականյանը նշեց, որ բավականին գումար են ներդրել գովազդային հոլովակի և պաստառների պատրաստման համար, սակայն ոչ մի պահանջ այդ առումով Միհրանին չի ներկայացնի՝  նրան միայն հաջողություն կմաղթի։

Ստորև ներկայացնում ենք Միհրանի հետ կնքված պայմանագրի օրինակը․


You can share this post!