5E5C7A97-5F39-4B4E-A4A2-72DC96B1E11C
Քաղաքական

Ապացույցները վկայում են, որ հանցագործությունը տեղի է ունեցել անզգուշությամբ. ՔԿ նախագահը՝ «Սուրմալու»-ի պայթյունի պատճառների մասին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի քրեական գործով  չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում։ Առկա ապացույցները ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցող հանցագործության մասին»,-ՔԿ նախագահը։  Անդրադառնալով պայթյունի հնարավոր պատճառներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայթյունի տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է։