620E96E4-8E30-4CF8-9E50-499AEE38F35E
Նորություններ

Թրամփի առանձնատանն անցկացված խուզարկությունը կապված էր միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթերի հետ․ WP

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը ՀԴԲ-ի աշխատակիցների անցկացրած խուզարկության կապված էր միջուկային զենքի հետ կապված գաղտնի փաստաթղթերի որոնման հետ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։   Պարբերականի տվյալներով՝  այս ստուգայցն ապացուցում է, որ ԱՄՆ իշխանությունները լրջորեն անհանգստացած են այդ գաղտնի փաստաթղթերով և դրանց՝ «սխալ ձեռքերում» հայտնվելու վտանգով։

«Աղբյուրները չեն տրամադրել հավելյալ մանրամասներ այն մասին, թե ինչ տեղեկություն էին փնտրում ՀԴԲ գործակալները, այդ թվում՝ կապված էր արդյոք այն Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ երկրին պատկանող միջուկային զենքի հետ։ Նրանք նաև չեն նշել՝ հայտնաբերվել են, արդյոք, նման փաստաթղթեր խուզարկության արդյունքում», - ասված է պարբերականի հոդվածում։ WP-ի տվյալներով՝ միջուկային զենքի վերաբերյալ նյութերն առանձնահատուկ կոնֆիդենցիալ են և սովորաբար հասանելի են լինում միայն պետական ծառայողների շատ նեղ շրջանակին։ Պարբերականը չի բացառում, որ ԱՄՆ-ին պատկանող նման զենքի մասին տեղեկությունների հրապարակումը «նվեր» կլինի պետության թշնամիներին, որոնք ցանկանու են այդ համակարգերին հակազդելու միջոց ստեղծել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկություն են անցկացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող տներից մեկում։ The New York Times-ի տվյալներով՝ ՀԴԲ գործակալները փնտրում էին գաղտնի փաստաթղթեր, որոնք Թրամփը կարող էր իր հետ բերած լինել Սպիտակ տունը լքելիս