53545C10-CE3C-400C-89E0-23481A32D74C
Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպման խաղի օրը փոփոխվել է

 Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպման խաղի օրը փոփոխվել է:  այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ն: Կատարում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայանալիք Մունդիալ-2022-ի բացման Կատար-Էկվադոր հանդիպումը նոյեմբերի 21-ի փոխարեն կկայանա նոյեմբերի 20-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:


Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` Մունդիալ-2022-ը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարի 5 քաղաքների 8 մարզադաշտերում:
 
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը` A խումբ. Քաթար,  Էկվադոր, Սենեգալ, Նիդեռլանդներ։

B խումբ. Անգլիա, Իրան, ԱՄՆ, Ուելս։

 
C խումբ. Արգենտինա, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Լեհաստան։

D խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Դանիա, Թունիս։