86287668-EDFB-474D-B8D3-72C426C6D585
Սպորտ

«Նորի՞ց ձեռք բերել Ռոնալդուին․ նա 38 տարեկան է»․ Պերեսը պատասխանել է Ռոնալդուին ձեռք բերելու վերաբերյալ հարցին

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ՈՒԵՖԱ-ի Սոպերգավաթի «Այնտրախտի» դեմ հանդիպումից հետո զրուցել է մադրիդյան թիմի երկրպագուների հետ Ներկաներից մեկը հետաքրքրվել է Պերեսից, թե արդյոք հնարավո՞ր չէ ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուին։ Մադրիդյան ակումբի նախագահը հետևյալ կերպ է արձագանքել։

«Նորի՞ց ձեռք բերել Ռոնալդուին։ Նա 38 տարեկան է»,- ասել է Պերեսը։ Պորտուգալացի հարձակվողը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և հանդես գալ այնպիսի թիմում, որը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությանը։ Մանչեսթերյան ակումբը խաղալու է Եվրոպա լիգայում։