F9DED2A0-2D76-4E6E-BDA3-55AE42B4336D
Նորություններ

Ֆրանսիան ոչ բարեկամական երկիր է. Կրեմլ

Ֆրանսիան այժմ Ռուսաստանի համար բարեկամ երկիր չէ` պատժամիջոցների և այլ հակառուսական գործողությունների պատճառով։ Այս մասին ուրբաթ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ֆրանսիան ոչ բարեկամական պետություն է այն գործողությունների պատճառով, որոնք Ֆրանսիան ձեռնարկում է մեր երկրի նկատմամբ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների մասին հարցին։