DCF60EDA-FF08-4B21-B435-5B15D5AD2AF2
Լուրեր

Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակել է ապագա կառավարության անդամների անունները, նրանք դեռ տեղյակ չեն

Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց ազգային վստահության խորհրդի իր կազմած ցուցակը, որը, նրա խոսքով, պետք է հիմք դառնա ապագա կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ «Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան»,– ժամանակավոր կառավարության իր տարբերակը հրապարակեց Րաֆֆի Հովհաննիսյանը` միաժամանակ հայտնելով, որ ցուցակում ներառված անձանց հետ չի խոսել, նրանք իր այդ տեսակետի մասին տեղյակ չեն։