D9A871AA-2E9B-4C9D-8456-87BBAF1E1616
Քաղաքական

Հենց այսօր էլ Ադրբեջանը թող գա, հատի ՀՀ տարածքը, գնա Նախիջևան, մենք կապահովենք երթևեկության անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապը ապահովել, մենք ամեն օր էլ պատրաստ ենք ապահովել այդ կապը, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր էլ ասում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք, հատեք ՀՀ սահմանը և գնացեք Նախիջևան, հենց այսօր պատրաստ ենք ապահովել։ Դեռևս նախորդ տարվանից մենք ունենք մաքսային ծառայության և սահմանապահ ծառայության մասին կետ և ասել ենք Ադրբեջանին, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կերպով կարող են հատել ու անցնել Նախիջևան։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ադրբեջանը հենց այսօր մի քանի կետերով կարող է  հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, մենք կապահովենք այդ երթևեկության անվտանգությունը, միայն Ղազախով չէ, Վարդենիսի, Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներում էլ կարող եք դա ապահովել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։