D4A07A7E-7B9A-4334-84C7-866B37DF041D
Lifestyle

Տիմատին պաշտոնապես ձեռք է բերել Ռուսաստանում Starbucks-ի բոլոր ակտիվները

Երգիչ և բիզնեսմեն Տիմատին հայտարարել է, որ ձեռք է բերել Ռուսաստանում ամերիկյան Starbucks-ի բոլոր ակտիվները։ Թիմն աշխատում է նոր անվանման վրա: Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում: «Հիմա արդեն պաշտոնական. բոլոր ակտիվները ձեռք են բերվել եւ գտնվում են իմ ու Անտոն Պինսկիի զգուշավոր ղեկավարման ներքո»,- նշել է նա:

Տիմատին նշել է, որ առաջին սրճարանների բացումը տեղի կունենա օգոստոսին։ Նոր սեփականատերը կոչ է արել մեծ ռեբրենդինգի չսպասել, բայց ռուսներին հրավիրել է մասնակցել նոր անվանման և տարբերանշանի դիզայնի մշակմանը Այս տեղեկությունը Instagram-ում հաստատել է նաեւ ռեստորատոր Անտոն Պինսկին։

Նշենք, որ մարտին Starbucks-ը հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին, այն ժամանակ երկրում գործում էր ցանցի՝ հարյուրից ավելի հաստատություն։