91CC2CA0-BAE4-4024-9430-9174FF99403F
Սպորտ

Բարսելոնան և Յուվենտուսը չպարզեցին հաղթողին

Հուլիսի 27-ի գիշերը (Երևանի ժամանակով) Դալլասում կայացած «Բարսելոնա»-«Յուվենտուս» ընկերական հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։ Հանդիպման ընթացքում կատալոնական ակումբը երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ՝ երկու անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն։

Թուրինցիների կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Մոյզե Քինը: