A7A68142-9842-484E-AB57-D4EB96A807C9
Սպորտ

300 մլն եվրո․ Ռոնալդուն սուպեր առաջարկ է ստացել ոչ եվրոպական ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ինչպես տեղեկացնում է CNN Portuguesa-ն, այս երկրի ակումբներից մեկը 300 միլիոն եվրոյի սուպեր առաջարկ է արել պորտուգալացուն։

Տրանսֆերի վրա նախատեսվում է ծախսել 30 մլն, միջնորդներին վճարումների համար՝ 20 մլն, իսկ Ռոնալդուն 2 մրցաշրջանում երաշխավորված կստանա 250 մլն։ Պորտուգալացու համար կարիերան շարունակելու այս տարբերակը քիչ հավանական է գնահատվում։ Ռոնալդուն, թեև մտադիր է այս ամառ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն պատրաստվում է առնվազն մեկ մրցաշրջան անցկացնել Եվրոպայում։