25-ամյա իվուարցին «Բարսելոնա» է տեղափոխվել «Միլանի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով, գրում է armsport.am-ը։
«Բարսելոնա» տեղափոխվելը հիանալի հնարավորություն է. ես շատ եմ ցանկանում սկսել աշխատել և անել առավելագույնն այս թիմի համար: Երբ քեզ կանչում է այնպիսի ականավոր մարզիչ, ինչպիսին Չավին է, ով նույնպես հիանալի ֆուտբոլիստ է եղել, հասկանում ես, որ քո բոլոր ջանքերն ապարդյուն չեն անցել։ Չեմ համբերում, թե երբ եմ սկսելու մարզվել նրա և իմ նոր թիմակիցների հետ»,- մեջբերում է ֆուտբոլիստին Mundo Deportivo-ն: