B2DBC383-3627-4AF3-A811-966ADF3E6E5E
Քաղաքական

Թող ՔՊ-ն ընդունի հունիսի 3-ի նիստի տեսքտը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք մեր մանդատները վայր կդնենք, պարգևավճարներն էլ կտանք իրենց. Վարդևանյան

Իրենք մանդատներից զրկելուց էին խոսում, հորդորում եմ այդ պրոցեսը սկսեն Արամ Վարդևանյանից։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ ՔՊ-ական պատգամավորները ի վերջո հունիսի 3-ի նիստին, որի օրակարգում պարզ հայտարարության տեքստ էր այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, չէին եկել։ Այդ հայտարարությամբ նշվում էր, որ Հայաստանը պետք է լինի ուժեղ, կարողանա ճիշտ դիրքերից բանակցություններ վարի Թուրքիայի, Ադրբեջանի հետ և չպետք է գործի Անկախության հռչակագրի դրույթներին հակառակ։ Իրենք այդ նիստին չէին եկել, բայց եկել էին նախորդող նիստերին։ 

Իշխան Սաղաթելյանը այդ մանդատների թեման ամփոփելու համար շատ լավ ձևակերպում տվեց․ թող հունիսի 3-ի տեքստը ընդունեն, մենք էլ մանդատները դնենք, պաշտոնները արդեն իսկ դրել ենք, մեր կողմից էլ պարգևավճարները կտանք իրենց, մանդատները, պաշտոնները, ամեն ինչ իրենց, միայն, թե թող ընդունեն հունիսի 3-ի տեքստը»,- ասաց Վարդևանյանը։ Նա նշեց, որ իրենք մանդատները դնելու կաշկանդվածություն չունեն և եթե իմանան՝ մանդատները դնելը հավելալ արժեք կարող է ստեղծել, կդնենք։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ: