477C5805-BEB9-49AB-942C-2E498B5CA0AA
Սպորտ

Կարո Մուրադը տեխնիկական նոկաուտով հաղթել է Ադնան Դերոնյային (տեսանյութ

https://youtu.be/zAEZrIhJKcU

Համբուրգում կայացել է բռնցքամարտի Universum մրցաշարը, որի ընթացքում մենամարտել է նաև գերմանահայ Կարո Մուրադը:

38-ամյա բռնցքամարտիկը մրցել է բոսնիացի Ադնան Դերոնյայի հետ: 4-րդ ռաունդից հետո Մուրադի 26-ամյա մրցակիցը չի կարողացել շարունակել մենամարտը, որից հետո գրանցվել է տեխնիկական նոկաուտ:

38-ամյա Կարո Մուրադը 34-րդ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում, 23-րդը՝ նոկաուտով:

  • Տեսանյութն սկսվում է Կարո Մուրադի մենամարտից
  • Մուրադը 4 տարվա դադարից հետո մայիսին վերադարձել էր ռինգ: 1 ամիս առաջ կայացած մենամարտում Կարոն կրկին նոկաուտով հաղթել էր Նորբերտ Ժեկերեսին: