03F65E8C-C892-4EDE-A534-35A1FA91299B
Սպորտ

Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից. կանադահայ բռնցքամարտիկն այլևս չի ներկայացնի Հայաստանը

Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այլևս չի ներկայացնելու Հայաստանը: «Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ,որ ցավոք սրտի ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը: 28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, Wbo վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո,ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո,27 տարեկանս լրանալուց հետո,պատերազմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական առհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից,կարծում եմ,որ վերջն է:

Ափսոս,որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ:Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց,ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են:Անկախ ամեն ինչից, հպարտ եմ,որ Հայ եմ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Բազինյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։