1F6028F0-3341-493E-9840-16FCA404D5CF
Քաղաքական

Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Փաշինյանը անդրադարձավ Բերձորի և Աղավնոյի հարցին

Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին օնլայն ասուլիսի ժամանակ պատասխանելով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո, և Սուս գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Այդ հարցի մեջ գյուղեր է թվարկվում, ես վստահ չեմ, որ խոսքը բոլոր այդ բնակավայրերի մասին է»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ ճակատագիր են ունենալու նշված համայնքների բնակիչեները, Փաշինյանը ասաց․

«Լաչինի բնակիչների հարցերը կառավարությունը լուծում է, բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել, խնդիրն այն է, որ այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից ներս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։