D8034C2F-AD3F-4921-BE26-345C61944ECC
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ձգձգվում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ նոր ակումբ տեղափոխությունը հետաձգվում է:  ինչպես գրում է  La Gazzetta dello Sport-ը հայ կիսապաշտպանի տեղափոխությունը երկարում է, քանի որ մինչ հունիսի 30-ը Մխիթարյանը լինելու է «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: Հայ ֆուտբոլիստը պաշտոնապես կներկայացվի գալիք շաբաթ: Մխիթարյանը հունիսի 22-ին արդեն իսկ անցել է նոր ակումբ տեղափոխվելու հետ կապված բուժզննումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո: «Ինտերի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: