DFC40C31-A94C-493B-A4C6-191DD3CAD280
Սպորտ

Բասկետբոլի ազգային թիմը սկսում է նախապատրաստվել փոքր երկրների ԵԱ-ին

Հայաստանի բասկետբոլի ազգային  թիմը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, իսկ մինչ այդ Երևանում կմասնակցի միջազգային մրցաշարի: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը հրապարակել է այն խաղացողների ցանկը, ովքեր պետք է նախապատրաստվեն հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.
Պաշտպաններ՝
Անդրե Սպայթ-Մկրտչյան («Հոլիվուդ Հրազդան», ԱՄՆ),
Արտյոմ Բիչախչյան (ԲԿՄԱ),
Մխիթար Վարդանյան («Ուրարտու»),
Դավիթ Քարամյան («Նոր Բայազետ»),
Գաբրիել Աճեմյան («Փասադենա Սիթի», ԱՄՆ) ,
Մեթյու Մադոյան (առանց ակումբի),
Ալեքս Ստեփանյան (ԲԿՄԱ),
Քրիս Ջոնս (ԱՍՎԵԼ Լիոն, Ֆրանսիա), Կենտրոնականներ՝

Զաք Թավիթյան ( «Ցենտրո Բասկետ», Իսպանիա),
Արկադի Մկրտչյան («Ուրարտու»),
Դավիթ Խաչատրյան («Մեդ Ֆոքսիս»)

Հարձակվողներ՝
Հայկազ Գրիգորյան («Գյումրի»),
Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»),
Գեորգի Պոդկոլզին («Ուրարտու»),
Անդրե Զոհրաբյան («Լոս Անջելես Արմենս», ԱՄՆ):


Քրիս Ջոնսը կմիանա ազգային հավաքականին, երբ ավարտվի Ֆրանսիայի չեմպիոնի կոչման եզրափակիչ շարքը։