51BEF920-AC70-4795-A0F6-30710E24471A
Սպորտ

«Բարսելոնայի» ավագները համաձայնել են աշխատավարձի նվազեցման. Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ թիմի առաջատար խաղացողները ֆինանսական ճգնաժամի պայմաններում համաձայնել են գնալ աշխատավարձի նվազեցման, ««Բարսելոնան» 4 ավագ ունի․ պաշտպաններ Ժերար Պիկեն ու Ժորդի Ալբան, ինչպես նաև կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսն ու Սերժի Ռոբերտոն։ Նրանք բարսելոնյան ձևով իրենց պահեցին՝ նվազեցնելով աշխատավարձերը։

Մենք միշտ երախտապարտ կլինենք։ Այս ժեստը շատ կարևոր էր։ Ոչ ոք, ավագներից բացի, չէր անի դա»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Marca-ն։