95C684A3-432B-4F01-8A56-702F1B13A55E
Սպորտ

«Ռոմայի» երկրպագուները խնդրանքով դիմել են Մխիթարյանին

«Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները ֆուտբոլիստին խնդրում են չլքել ակումբը։
Կոնֆերենցիաների լիգայում իր թիմի հաղթանակից հետո Մխիթարյանը սոցցանցերում գրել էր. «Անմոռանալի օր էր։ Շնորհակալություն, «Ռոմա»»։

«Ռոմայի» երկրպագուներն ի պատասխան գրել են. «Մի՛ հեռացիր»։ «Ինտեր» տեղափոխվելու մասին առայժմ միայն ԶԼՄ–ներն են գրում, պաշտոնական տեղեկություն դեռ չկա։