564B02B2-3600-4622-902B-FAFE3EB7B854
Քաղաքական

Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, բացի Փաշինյանից

Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը Մոսկվայում առանձին հանդիպումներ կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու ժամանած՝ Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահների հետ։ Այս մասին մայիսի 16-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը։ Մասնավորապես՝ երկկողմ հանդիպում կլինի Ղազախստանի նախագահ (Կասիմ-Ժոմարտ) Տոկաևի, Բելառուսի նախագահ (Ալեքսանդր) Լուկաշենկոյի և Ղրղզստանի նախագահ (Սադիր) Ժապարովի հետ»,- ասել է նախագահի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև մանրամասնել է, որ գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՌԴ ղեկավարը հանդիպել է Տաջիկստանի ղեկավարի հետ։