B6F85F43-F33B-4D35-988C-17B563ABA830
Նորություններ

Ռուսաստանը չի համակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ․ դա հերթական սխալը կլինի․ ՌԴ փոխարտգործնախարար

Որևէ մեկը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանի Դաշնությունը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը։ «Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հեռու գնացող հետևանքներով հերթական սխալն է դառնալու», - ասել է Րյաբկովը՝ 

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում անվտանգությունն այդ երկրներում չի ամրապնդվի։ «Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումից հետո իրադրությունն ամբողջ աշխարհում արմատապես կփոխվի», - շեշտել է ՌԴ փոխարտգործնախարարը։