313CEC11-1572-4015-8364-DCF422061011
Քաղաքական

Ես հարցրել եմ, վստահեցնում եմ՝ վարչապետը տեղյակ չի եղել, չի ընկալել, թե ինչ է տեղի ունեցել․ ՄԻՊ-ը՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելու մասին

Այսօր  ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև վարչապետին ուղեկցող մեքենայի կողմից Լեոյի փողոցում հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։ ՄԻՊ-ը մասնավորապես ասաց․ 

«Արձանագրում 1․ Մեր ուսումնասիրություններն էլ են վկայում, որ չկա ոչ մի օրենք և կանոն, ըստ որի՝ ուղեկցող ոստիկանության մեքենան չպետք է կանգնի և կարող է լքել վթարի վայրը, ինչը կոնկրետ տեղի է ունեցել։ 

Արձանագրում 2․ Մարդասիրական ժեստի ձևակերպում է տրվել, որ ծառայողական մեքենայի կողմից վթարի ենթարկելուց հետո անձն ուղղակի չի չի կանգնել։ Ինչ վերաբերում է վարչապետին, հետաքրքրվել, հարցրել եմ և ձեզ ուզում եմ վստահեցնել, որ վարչապետը տեղյակ չի եղել, չի ընկալել, թե ինչ է տեղի ունեցել, տեղեկացված չի եղել, հակառակ դեպքում, կոռտեժն ուր էլ շտապելու լիներ, ինքը պետք է կանգներ՝ առնվազն մարդասիրական նկատառումից ելնելով։ Ես ինքս հետաքրքրվել եմ այդ հարցով ու պատասխանը դա է եղել, որովհետև կասկած չունեմ, որ որևէ անձ՝ անկախ պաշտոնից, առնվազն մարդասիրությունից ելնելով կկանգներ»։